Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 13.30-ին, Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի սպասասրահում հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Աշոտ Ղ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2017 թ. սեպտեմբերի 18-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:

Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: