Անկարայի դատարանը կատակերգուին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել՝ իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ կապի մեղադրանքով։ Գյուլենին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016թ․ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։
Ի սկզբանե Դեմիրչին «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար» դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման, սակայն այդ ժամկետը կրճատվել է մինչեւ հինգ տարի այն բանից հետո, երբ նա զղջման մասին օրենքը կիրառելու միջնորդություն է ներկայացրել, հայտնում է Anadolu-ն։
Գյուլենի շարժման հետ կապերի մեղադրանքով ձերբակալվել է ավելի քան 77 000 մարդ, եւս 150 000 պետական ծառայողներ ժամանակավորապես հեռացվել են պաշտոնից կամ ազատվել են աշխատանքից։





























