Մարտի 3-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման են ենթարկել 35-ամյա տղամարդու: Պարզվել է, որ նա 2019 թ. նոյեմբերից 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում գողացել է Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելին:

Բերման ենթարկվածը խոստովանել է, որ Դավիթաշեն վարչական շրջանում կայանված այլ մեքենաներից եւս արել է գողություններ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հունվարի 16-ի ժամը 09.00-ից հունվարի 17-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Դավիթաշեն 9-րդ փողոցի տներից մեկի մոտ կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայի կողային հայելիները:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը եւ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: