ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է միջազգային հեղինակավոր «Մուդիս» (Moody՛s Investors Service) վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։

Ողջունելով հյուրերին՝  նախարարի տեղակալը  կարևորել է կազմակերպության վարկանիշավորման գործընթացը  Հայաստանի համար առաջնահերթ համարվող ոլորտներում , ինչն ուղենիշային է դառնում հետագա  բարեփոխումներում։    

Հանդիպմանը քննարկվել են երկրի տնտեսական  զարգացմանը, այդ գործընթացներում հանքարդյունաբերության մասնակցությանը վերաբերող  հարցեր, անդրադարձ է կատարվել առանձին ընկերությունների գործունեությանը։

Կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով  Լ․Շուշանյանը ներկայացրել է  ոլորտում իրականացված բարոփոխումների ընթացքը, նշելով, որ առաջիկա տարիներին կառավարության համար առաջնային է լինելու ոլորտի զարգացման գործում հավասարակշռել պաշարների արդյունավետ կառավարման, արդյունաբերողների համար կանխատեսելի միջավայրի ապահովման և բնապահպանական ռիսկերի կառավարման խնդիրները։

 Պայմավորվածություն է ձեռք բերվել կազմակերպության փորձագետներին  հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման շուրջ։

«Մուդիսի» ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ոլորտում  առկա իրավիճակի համապարփակ ներկայացման համար և  անդրադարձել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։