Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է բժշկական դիմակների դեֆիցիտի։ Վիրուսից պաշտպանվելու համար սինգապուրցին առաջարկում է անդրավարտիքից դիմակներ պատրաստել։

Covid-19-ի բռնկումը դիմակների անբավարարություն է առաջացրել մի շարք երկրներում, ինչպիսին են Ճապոնիան, Չինաստանը, Կորեան եւ Սինգապուրը։ Այս երկրներից շատերում հնարավոր չէ խելամիտ գնով դիմակ ձեռք բերել։

Սինգապուրցին հրապարակել է տեսահոլովակ այն մասին, թե ինչպես կարելի է երկու րոպեում դիմակ պատրաստել տղամարդու անդրավարտիքից։

Օգտատերերը տպավորվել են տեսանյութից եւ նշել են, որ նման դիմակը կարող է ավելի լավ պաշտպանել, քան սովորական եռաշերտ դիմակը։