Բանակն այնպիսի մարմին է, որ եթե մեկ օր տեղից չշարժվեց, արդեն հին է դառնում. այնպես որ, փառք ու պատիվ այն բանակին, որը Վազգենը ստեղծեց, փառք ու պատիվ այսօրվա բանակին, որը կարողացավ ապրիլյան դեպքերի ժամանակ թշնամու առաջ կանգնել: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

«Մեր խնդիրն է ուժեղ տնտեսություն ւնենալու, մեր զինվորին ինքնաձիգից ավելի ուժեղ զենքերով զինելու»,-ասաց նա: