Հայաստանի տարածքում գործող ցանկացած կազմակերպություն, այդ թվում ՀԿ-ները պետք է լինեն թափանցիկ եւ հաշվետու:Այս մասին այսօր ԱԺ նիստում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ դա բավականին զգայուն հարց է:
«Իմ կարծիքով՝ ՀԿ-ները, որոնք արտասահմանից ֆինանսավորում են ստանում, պարտադիր պետք է լինեն թափանցիկ եւ հաշվետու: Բացի ֆինանսներից՝ նրանց գործունեությունը պետք է ամրապնդված լինի օրենսդրական մակարդակով: Այսինքն, անհրաժեշտ է խստացնել ՀԿ-ների նկատմամբ պահանջները: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ մենք պետք է խանգարենք նրանց գործունեությանը»,- նշեց պատգամավորը:




























