Ծաղկաձորում մեծ ովով զբոսաշրջիկներ կան, հյուրանոցներում հատկապես շատ ամրագրում է եղել մարտի 8-ի համար: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց Կոտայքի մարզպետը Ռոմանոս Պետրոսյանը:

Նա հավաստիացրեց, որ ոչ մեծ խուճապ է եղել առաջին օրը, սակայն Ծաղկաձոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պետպաշտոնյաների այցելությունից հետո իրավիճակը նորմալացել է: «Ինչ վերաբերում է «Գոլդեն Փելես» հյուրանոցի իրավիճակին, որտեղ 32 մարդու համար կարանտին է հաստատվել, ապա երեկ այնտեղ է եղել քաղաքապետը եւ տոնի առիթով աղջիկներին ու կանանց ծաղիկներ նվիրել»,- հավելեց Պետրոսյանը:

Նշենք, որ իշխանություններն այդպես էլ հոդաբաշխ պարզաբանում չեն ներկայացրել, թե ինչու է կարանտինը կազմակերպվել հանգստավայրի հյուրանոցում, այլ ոչ թե ինֆեկցիոն հիվանդանոցում: