Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզը ինքնակամ որոշել է կարանտինի մեջ մնալ կորոնավիրուսով վարակված մարդու հետ հնարավոր շփումից հետո, հաղորդում է Ամերիկայի ձայնը:

Միդոուզի մոտ ախտանիշներ չեն եղել, եւ անալիզը բացասական արդյունք է տվել, սակայն նա որոշել է կարանտինի մեջ մնալ:

«Անցած շաբաթ Միդեուզը հայտնեց, որ 12 օր առաջ համաժողովի ժամանակ հավանաբար շփվել է մի մարդու հետ, ում անալիզների արդյունքները դրական են եղել»,- ասել է նրա մամուլի քարտուղարը:

Նշված համաժողովը տեղի է ունեցել փետրվարի վերջին: