Ադրբեջանի իշխանություններն առաջարկել են չեղարկել հարսանիքներն ու հոգեհացները կորոնավիրուսի պատճառով, քանի որ զանգվածային կուտակման վայրերում վարակման ռիսկը մեծ է: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը:

«Ի աջակցություն կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին՝ քաղաքացիներին կրկին կոչ ենք անում խուսափել բազմամարդ վայրերից, զերծ մնալ արտասահմանյան ուղեւորություններին, իսկ անհրաժեշտության դեպքում հետեւել զգուշության միջոցառումներին՝ կրել դիմակ, հատուկ պաշտպանիչ ակնոց, օգտվել ախտահանող միջոցներից եւ այլն»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ: