Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան կորոնավիրուսի հետ կապած հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ Թուրքիայում դեռեւս կորոնավիրուսով հիվանդ չի հայտնաբերվել։ Նա շեշտել է, որ Թուրքիան հենց վիրուսի բռնկման առաջին օրերից արագ դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի եւ Իրանի հետ, փակել նաեւ Իրանի հետ ցամաքային սահմանը։

Նա շեշտել է, որ չնայած դեռ կորոնավիրոսւով հիվանդ չի հայտնաբերվել, սակայն մեծ է հավանականությունը, որ այդ վիրուսը Թուրքիայում կլինի։