Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսի գինը 2020թ․ մայիսի մատակարարմամբ 5 տոկոսով իջել է՝ հասնելով 35,35 դոլարի՝ բարելի համար։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայում գործարքների տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, WTI նավթի արժեքը հասել է 32,56 դոլարի՝ բարելի համար (-5,2%)։