Ցավոք սրտի, այս տարի կորոնավիրուսի պատճառով մենք ստիպված եղանք Լոնդոնի արհեստական բանականության վերաբերյալ կոնֆերանսին մեր մասնակցությունը չեղարկել: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, կառավարության նիստում նշեց Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

«Հուսով եմ, որ իրավիճակը կհարթվի եւ մենք այս տարի հնարավորություն կունենանք շուրջ 7 այդպիսի էքսպոների մասնակցել: Այդպիսի էքսպոների ժամանակ շուրջ 15 հայկական ընկերություններ են լինում եւ բավականին լուրջ  ազդեցություն է ունենում թե իրենց դեպի շուկա ելքերի հետ կապված, թե ընդհանրապես բիզնեսի ընկալման ու նոր շուկաներում նոր գործընկերներ ձեռք բերելու տեսանկյունից»,-ասաց նա: