Լոռու մարզի Թումանյան Խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող 6 գյուղերի բնակիչները այսօր՝ մարտի 12-ին, բողոքի ակցիա են իրականացրել Լոռու մարզպետարանի առջեւ՝ պահանջելով հիմնանորոգել իրենց գյուղերի ճանապարհները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ցույցի եկած գյուղացիներն ասել են, որ քարուքանդ ճանապարհի պատճառով դադարել է գործել գյուղի տրանսպորտը, շարքից դուրս են եկել սեփական մեքենաները, իսկ շտապօգնությունն էլ գյուղ մեծ դժվարությամբ է հասնում: Մարզպետարանի բակում հավաքվածների հետ հանդիպել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, նա վստահեցրել է, որ նշված գյուղերի ճանապարհահատվածները կհիմնանորոգվեն հաջորդ տարի:






























