Օրինագիծը, որով ԶԼՄ-ները պարտավոր կլինեն իրենց կայքերից ջնջել վիրավորական մեկնաբանությունները, վատ չէ, սակայն նպատակահարմար կլիներ մասնակի ընդունել նախագիծը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նրա խոսքով՝ հաճախ դժվար է հասկանալ, թե ով է սոցցանցում ատելության տարածման սուբյեկտ համարվում:
«Դա կարող է լինել եւ՛ թերթը, եւ՛ ֆեյքը, եւ իրական օգտատերը: Դժվար է նաեւ հասկանալ, թե ում է ուղղված վիրավորանքը»,- ասաց Ենոքյանը:
Փորձագետի պնդմամբ՝ ատելության դեմ պայքարը հիմնված է բոլոր մեդիառեսւորների աշխատանքով: «Անհրաժեշտ է այդ երեւույթի դեմ բոլոր ԶԼՄ-ների համակարգված աշխատանք անցկացնել»,- հավելեց նա:
Նշենք, որ մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ներկայացրել տվյալ օրինագծի մանրամասները:





























