Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 33 TՏ 463 համարանիշի եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 35 XL 158 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։