Ռուսական ծագումով գերմանացի դաշնակահար Իգոր Լեւիտը livestream հոսքային հարթակի օգնությամբ դասական երաժշտության տնային համերգների առցանց-հեռարձակում է անում Twitter-ի իր էջում։ Համերգների հեռարձակման ժամանակի մասին Լեւինն ամեն օր հայտնում է Twitter-ում, գրում է DW-ն։

Թվիթներից մեկում դաշնակահարը գրել է, որ կնվագի այնքան ժամանակ, «քանի դեռ մենք կրկին չենք կարողացել հավաքվել միասին, իրականության մեջ, կողք կողքի, որպեսզի զգանք արվեստը»։

Լեւիտի առաջին առցանց-համերգը կայացել է մարտի 12-ին։ Դաշնակահարը կատարել է Բեթհովենի ստեղծագործությունները։ Լեւիտն ինքը համերգները կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ փորձարկում է անվանել։ «Համերգային դահլիճները դատարկվել են, լսել եւ զգալ երաժշտությունը միասին անհնարին է դարձել։ Դա տխուր է, սակայն միաժամանակ անհրաժեշտ»,- գրել է նա։ Սակայն, այնուամենայնիվ, երաժշտի խոսքերով, ինքն ուզում է այսուհետ եւս կիսվել երաժշտությամբ իր հանդիսատեսի հետ, այդ պատճառով որոշել է փորձել առցանց-հեռարձակման ձեւաչափը։

Իգոր Լեւիտը Ռուսաստանից ծնողների հետ Գերմանիա է տեղափոխվել 1995թ․, երբ յոթ տարեկան էր։ 13 տարեկանում նա Հանովերում սկսել է ուսումը Երաժշտության, թատրոնի եւ ԶԼՄ-ների համալսարանին կից Երաժտականապես շնորհալի երեխաների վաղ զարգացման դպրոցում։ 2000 թվականից Լեւիտը հյուրախաղերով շրջում է Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Իսրայելում։ Անցյալ տարի նա դարձել է նշված համալսարանի դաշնամուրային դասարանի պրոֆեսոր։