Չնայած Երեւանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաեւ լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առեւտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:
«Ուստի քաղաքապետարանը զգուշացնում եւ հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Նման ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:
Պահպանե՛ք եւ մի՛ վտանգեք ձեր առողջությունը»,-ասված է հայտարարության մեջ:





























