Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» ընկերությունը այլ միջոցառումների թվում նպատակահարմար է համարում առաջիկայում, մինչեւ իրավիճակի կայունացումը, սահմանափակել ուղղակի շփումները հանրության հետ:

Այս առնչությամբ ընկերության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Համակարգի ստորաբաժանումներն հնարավորինս անցնում են աշխատանքի հեռահար եղանակի:

Նշված հանգամանքով պայմանավորված, բաժանորդների եւ սպառողներին կոչ ենք անում այցելել ընկերության Բաժանորդների սպասարկման գրասենյակներ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ առաջացած խնդիրն անհետաձգելի բնույթ է կրում եւ անձնական ներկայություն է պահանջում: Այդ ընթացքում կգործի մեկ՝ Երեւան, Աբովյան 66ա հասցեում գտնվող, Բաժանորդների սպասարկման գրասենյակ: Կապը հանրության հետ նախատեսվում է գլխավորապես ապահովվել ընկերության հաղորդակցության էլեկտրոնային գործիքների միջոցով:

Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել.

Զանգահարելով՝

185, 011.300 185, 0 800 00 185

Փոստային նամակով՝

0025, ՀՀ, ք. Երեւան, Աբովյան 66ա,

Էլեկտրոնային նամակով՝

[email protected]

[email protected],

veolia.am պաշտոնական կայք /«Հետադարձ կապ»/,

veolia Armenia ֆեյսբուքյան էջ /«Նամակ ուղարկել»/:

Ջրաչափի ցուցմունքը՝ ի լրումն վերը նշված միջոցների, կարելի է հաղորդել նաեւ.

Գրանցվելով veolia.am պաշտոնական կայքում /«Սպառողներին» / «Առցանց ծառայություններ» / «Մուտք» / «Ցուցմունքների մուտքագրում»/ եւ, կատարելով պահանջվող հրահանգները, մուտքագրել,

Չափիչ սարքի ցուցմունքի լուսանկարն ուղարկելով սպասարկող մասնագետ - տեսուչին՝ viber հավելվածով:

Իր հերթին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրատապ հարցերով կապ կապահովվի բաժանորդների հետ գլխավորապես հեռախոսազանգերի եւ անհատական հաղորդագրությունների՝ SMS-ների միջոցով:

Միաժամանակ խնդրում ենք ձեզ չմոռանալ ժամանակին կատարել ընթացիկ վճարումները սպառած ջրի դիմաց, որպես երաշխիք համակարգի հետագա կայուն զարգացման՝ ի շահ բոլորիս:

Հարգելի քաղաքացիներ,

Եկեք լինենք կարգապահ, պահպանենք անվտանգության առաջնային կանոնները, չվտանգենք ո՛չ մեր եւ ո՛չ էլ այլոց կյանքը:

Քաջառողջություն ձեզ»: