Արտակարգ դրությունը Հայաստանի տարածքում, ըստ էության, կհայտարարվի ոչ թե մինչեւ ապրիլի 16-ը, այլ 14-ը։
Կառավարության այսօրվա արտահերթ նիստում ընդմիջում վերցնելուց առաջ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, դիմելով վարչապետ Փաշինյանին, ասաց․ «Վրիպակ կա, ոչ թե ապրիլի 16-ը, այլ ապրիլի 14-ը»։
Խոսքը, ենթադրաբար, արտակարգ դրության ժամկետի ավարտի մասին է։ Ավելի վաղ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով արտակարգ դրության մասին որոշման նախագիծը, ասել էր, որ այն կհայտարարվի մինչեւ ապրիլի 16-ը։





























