Ապրիլի 22-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 16-րդ թաղամասի մի բնակիչ եւ հայտնել որ իրենց շենքի բնակարաններից մեկի բնակիչ Գրիգոր Ա.-ն սեփական բնակարանը հրկիզել է:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե ոստիկանները պարզել են, որ Գրիգոր Ա.-ն իր բնակարանում դիտավորությամբ հրկիզել է տան գույքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.00-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գրիգոր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:




























