Ոստիկանները բացահատել են մեկուկես ամիս առաջ կատարված գողությունը:

Մարտի 10-ին, ժամը 14-ին, 54-ամյա Վահան Գ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը,  ժամը 2-ի սահմաններում, Յան Ռայնիսի փողոցում գտնվող, իր խանութից գողություն կատարելու պահին նկատել է դիմակավորված անձի: Երբ անծանոթը հանել էր դիմակը, պարզվել էր, որ խանութի հարեւանությամբ բնակվող ոմն Սամվելիկն է, ով դիմել է փախուստի:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ Սամվելիկը 17-ամյա Սամվել Գ.-ն է, ով նշված խանութից հափշտակել էր բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր եւ տարբեր տեսակի ծխախոտ:

Ապրիլի 22-ին, ժամը 17.25-ին, բաժին է ներկայացել 19-ամյա Գեւորգ Ա.-ն եւ խոստովանել, որ նշված հանցագործությունը ինքն ու Սամվել Գ.-ն կատարել են միասին:

Գեւորգ Ա.-ն ներկայացվել է քննչական բաժին, Սամվել Գ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: