Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 17-ին, ժամը 23:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հաղթանակի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աթենքի փողոցում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գուրգեն Մ.) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Վարդան Գ.) մակնիշների ավտոմեքենաները:
Գուրգեն Մ.-ն եւ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (Գոհարիկ Գ., ծնված 1957 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:





























