Մարտի 19-ին Սյունիքի մարզի Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ զոհ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Toyota Avalon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Երվանդ Ք., ծնված 1977 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























