Անդրադառնալով անկանխիկ վճարումների զարգացմանը, պետք է նշենք, որ ստեղծված իրավիճակում խնդիրը արդիական է ոչ միայն տնտեսության, այլեւ բնակչության առողջության ապահովման համար։
ՀՀ Կառավարությունը եւ Կենտրոնական Բանկը իրենց հրապարակումներով հորդորում են վճարումները կատարել անկանխիկ եւ խուսափել կանխիկ դրամի հետ շփման միջոցով վիրուսների եւ վարակի հնարավոր տարածման վտանգից։ Ընդ որում, խանութների գանձապահները ավելի վտանգված են՝ քանի-որ ավելի հաճախ են առնչվում տարբեր գնորդներից ստացված կանխիկի հետ։
Ինքնամեկուսացման եւ կարանտինի պայմաններում առավել պահանջված են հեռակա սպասարկում եւ առաքման միջոցով վաճառքներ իրականացնող խանութների ծառայությունները, սակայն դրանցից շատերը չունեն անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն։ Հիմնական խնդիրն այն է, որ ինտերնետային կայքերի ստեղծումը եւ դրանցով քարտերով վճարումներ ընդունելու հնարավորության ապահովումը աշխատատար եւ ծախսատար է։
Բացի այդ, ինտերնետային կայքերի միջոցով հաճախ հնարավոր չէ ապահովել հաճախորդի անհատական սպասարկումը եւ հատուկ առաջարկներով վաճառքները։ Շատ դեպքերում, հաճախորդները՝ իրենց հետաքրքրող ապրանքների եւ ծառայությունների համար կապ են հաստատում հեռախոսով, էլ.նամակով կամ չատի միջոցով, եւ, անհրաժեշտություն է առաջանում հենց այդ պահին հաճախորդին ներկայացնել ծառայության / ապրանքի արժեքը ու ստանալ վճարումը /կամ կանխավճարը/։ Բացի դա, առցանց խանութներում անկանխիկ վճարում կատարելու համար, սովորաբար, անհրաժեշտ է գրանցվել կայքում կամ ներբերռնել հավելված, ինչից շատերը նույնպես խուսափում են։
Նման դեպքերի համար են նախատեսված PayX-ի նորարարական լուծումները՝ MerchantX հավելվածը եւ WEB հասանելիությունը։
Այս լուծումների պարզ ինտերֆեյսի միջոցով հնարավոր է ընդունել վճարումները տեղում՝ QR կոդի գեներացման միջոցով եւ օնլայն՝ ուղարկելով վճարման հարցում հաճախորդին՝ իր համար նախընտրելի եղանակով (SMS, e-mail, Viber, Watsapp. Skype, Messenger եւ այլն): Հաճախորդը ստանում է վճարման հարցման հղում, որով անցնելուց հետո հայտնվում է վճարման հարցումը ուղարկող կազմակերպության լոգոն, անվանումը, վճարման նպատակը եւ գումարը։
Վճարումը կարող է կատարվել Visa, MasterCard կամ ArCa քարտով՝ 3D Secure անվտանգ տեխնոլոգիայով, ինչպես նաեւ QR կոդի ընթերցման միջոցով՝ PayX գործընկերների հավելվածներով (հնարավորությունը արդեն հասանելի է ArCa.am, Ardshinbank, Armbusinessbank, Evocabank, Unibank մոբայլ բանկիգի եւ PayX հավելվածներում)։
Այս լուծումների միջոցով ցանկացած բիզնես կարող է վերածվել առցանց առեւտրի եւ սկսել ընդունել քարտերով վճարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհից՝ առանց որեւէ ֆինանսական ծախսի եւ ներդրումների, առանց լրացուցիչ ծրագրային ապահովում մշակելու կամ ինտեգրելու անհրաժեշտության՝ անգամ առանց սեփական ինտերնետային կայք ունենալու։
Այս տարբերակով վճարումների ընդունումը կարող է նպաստել առաջին հերթին առցանց / հեռակա պատվերների եւ առաքումով վաճառքներ իրականացնող սուպերմարկետների, սննդի, նվերների, ծաղիկների եւ հրուշակեղենի առաքման ծառայությունների, տուրիստական ոլորտի կազմակերպությունների՝ հյուրանոցների, տուրիստական գործակալությունների, ավտոմեքենաների վարձույթի սրահների, ինչպես նաեւ տնտեսության ցանկացած այլ բնագավառում գործող բիզնեսի վաճառքների ավելացմանը։
MerchantX հավելվածը եւ WEB հասանելիությունը տրամադրվում են անվճար։ Դրանց միջոցով վճարումներ ընդունելու համար առեւտրային կազմակերպությունները պետք է կնքեն վճարումների սպասարկման պայմանգիր PayX գործընկեր որեւէ բանկի հետ՝ վճարային քարտերի սպասարկման համար նախատեսված նույն սակագներով։





























