Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 25-ի կեսօրին հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Էմինեւսկու 2-րդ փողոցի թիվ 2 տան տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.29-ին, մարվել` 13.28-ին:

Այրվել է Ա. Հովակիմյանին պատկանող տան տանիքը` 100 քմ մակերեսով: