Մոսկովյան իշխանություններն առաջին անգամ թույլ են տվել Ռուսաստանի մայրաքաղաքում գեյ-շքերթ անցկացնել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի համասեռամոլների համայնքի առաջնորդ Նիկոլայ Ալեքսեյեւը: Միջոցառումը նախատեսված է անցկացնել մայիսի 28-ին. այդ օրը պաշտոնապես նշվում է սահմանապահ զորքերի տոնը:  ՄԻջոցառումը կրում է հետեւյալ անվանումը`«Զանգվածային մշակութային ծանուցողական ակցիա «Մոսկովյա գեյ-շքերթ. հոմոսեքսուալությունը` համաշխարհային մշակույթում եւ քաղաքակրթությունում»:

Գեյ-ակտիվիստի խոսքով, ակցիայի անցկացման  իրազեկումը Մոսկվայի քաղաքային իշխանություններին է փոխանցվել ապրիլի 12-ին: Այն տեղի կունենա Բոլոտնայա հրապարակում, ակցիայի մասնակիցների թիվը կկազմի մինչեւ 500 մարդ, հայտնում է «Վեստին»:

Միաժամանակ աղբյուրը հայտնել է, որ տարածքային անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ այդ կառույցը չի արտոնել ակցիան: «Որեւէ թույլտվություն նրանք չեն ստացել եւ հավանաբար չեն էլ ստանա: Եթե նույնիսկ իրենց ակցիան մատուցեն «մշակութային-ծանոցողական» սոուսի ներքո»: