«Ուտոպիանա» կազմակերպության գրասենյակում (Բաղրամյան 50-Գ, բն.8) այսօր` ապրիլի 26-ի երեկոյան տեղի կունենա 2010 թ. ամառ-աշուն սեզոնի «Ինքնագիր» գրական մրցանակաբաշխությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ինքնագիր» գրական ակումբի ղեկավար Վահան Իշխանյանն ասաց, որ 30 պատմվածքներից առանձնացվել է 9-ը, իսկ դրանցից էլ 4-ի շուրջ են ծավալվել խոսակցությունները։ Հաղթողը կստանա 40 հազար դրամ։

9 պատմվածքներին կարելի է ծանոթանալ blog.inknagir.org էջում. Տաիշա Աբելարի «Պառվաբոզը», «Տաիշը Լեննագանի բազարում», Անուշ Բաբաջանյանի «Հայկի պատմությունը», Հայլամեռի «Հուշեր Հոնդուրասի մայրաքաղաքից», Գրիգոր Սարգսյանի «Ձուկը», Անդրանիկ Մարգարյանի «Տատը սրբության սրբությունն ա», Նարինե Կռոյանի «No exit», Արմեն Օհանյանի «Անձնական էջ. Պոչատում», Սոնա Ավետիսյանի «Կարեւորության խնդիրներ»:

Նշենք, որ առաջին անգամ «Ինքնագիր» գրական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2009թ եւ դրանից հետո 3 անգամ տրվել է այդ մրցանակը: Մրցանակաբաշխությունը, Վահան Իշխանյանի խոսքով, տեղի է ունենում տարվա մեջ 2-3 անգամ։ Ժյուրի կազմում ընդգրկում են տարբեր մարդիկ, հիմնականում՝ արվեստի եւ գրականության ներկայացուցիչներ։