Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը վերականգնել է ծննդյան եւ մահվան վկայականների տրամադրումը, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարությանը: Այժմ տնից դուրս չգալով կարելի է գրանցել նորածնին կամ մահացածին:
Դրա համար անհրաժեշտ է դիմում լրացնել գործակալության sda.gov.ge կայքում կամ my.gov.ge ինտերնետային հարթակում: Այնուհետեւ հայտատուն պետք է կապ հաստատի գործակալության հետ Skype-ի միջոցով (էլեկտրոնային լոգինը՝ sda.gov.ge):
Դիմումի գրանցումը կիրականացվի տեսազանգով բանակցությունների ընթացքում: Հայտատուն կարող է ստանալ փաստաթղթի էլեկտրոնային կրկնօրինակը վերոնշյալ կայքերի միջոցով: Ըստ անհրաժեշտության՝ փաստաթղթի բնօրինակը քաղաքացուն կուղարկվի փոստով:
Ապրիլի 9-ից Քաղաքացիական ծառայությունների զարգացման գործակալությունը նաեւ վերականգնել է անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերի եւ կենսաչափական անձնագրերի տրամադրումը: Այդ փաստաթղթերը ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն վերոնշյալ երկու կայքերում: 10 աշխատանքային օր անց պատրաստ փաստաթղթերը կուղարկվեն փոստով:





























