Կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ շաբաթ եւ կիրակի օրերին Թուրքիայի իշխանություններն արգելել են 31 նահանգների, այդ թվում՝ Անկարայի եւ Ստամբուլի բնակիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:
«Ապրիլի 11-ից երկու օրով 31 նահանգների (այդ թվում՝ Անկարայի եւ Ստամբուլի) բնակիչներին արգելել են տնից դուրս գալ: Տեղական իշխանություններն ավելի ուշ կհայտնեն որոշման մանրամասները»,-հայտնել են Թուրքիայի ՆԳ նախարարությունում:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր COVID-19 կորոնավիրուսային նոր հիվանդության պանդեմիա: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն գրանցված է ավելի քան 1.4 միլիոն վարակված, մահացել է ավելի քան 85.5 հազար մարդ:





























