Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մաքեյը հայտարարել է, որ իրենք կորոնավիրուսի ախտորոշման ռուսական թեստերի կարիքը չունեն, հաղորդում է Tut.by-ը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել 10 հազար թեստ-համակարգեր:

«Այդ 10 հազարն անվճար էին: Մենք բանակցություններ ենք վարել ռուսական երկու ընկերությունների հետ եւս 30 հազար թեստ գնելու համար, սակայն այդ բանակցությունները դադարեցվել են: Եվ այժմ մենք այդ թեստերի կարիքը չունենք: Մոտ 50 հազար թեստ կստանանք այլ երկրներից»,- ասել է նա: