Boeing-ի համար պահեստամասեր արտադրող ընկերությունը 2-4 շաբաթով աշխատանքից ազատել է մոտ 2300 աշխատակցի ԱՄՆ-ում եւ Եվրոպայում իր գործարաններում, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ժամանակավոր ազատումները կապված են կորոնավիրուսի բռնկման հետ:
Ընկերությունը նաեւ հայտնել է գրեթե 200 մշտական աշխատատեղերի կրճատման մասին: Կրճատումները կշարունակվեն մինչեւ մայիսի 1-ը:
Այս շաբաթ Boeing-ը դադարեցրել է Հարավային Կառոլինայի իր գործարաններում 787 ինքնաթիռների արտադրությունը:




























