Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 10-ին, ժամը 20:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երեւանի կոնյակի գործարան»-ի մոտակայքում գտնվող չշահագործվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաեւ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեում գտնվող չշահագործվող շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:10-ին: Շինության ներսում այրվել են կենցաղային իրեր:

Երեւանի կոնյակի գործարանի մոտ գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է