Բրունեյի իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում գրանցել են կորոնավիրուսով վարակման ընդամենը մեկ դեպք։ Կիրակի երկրի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 136, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Կառույցի տվյալներով՝ ապրիլի 5-12-ը բուժվել է 33 մարդ, ինչի արդյունքում բուժվածների ընդհանուր թիվը հասել է 106-ի։ Այդկերպ, Բրունեյի հիվանդանոցներում դեռեւս բուժվում է 29 մարդ, որոնցից երկու պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ըստ առողջապահության նախարարության տեղեկատվության՝ կարանտինում այժմ գտնվում է 66 մարդ։ Հունվարին բժիշկներն անցկացրել են կորոնավիրուսի 9 884 թեստ։

Մարտի 9-ին Բրունեյում, որի բնակչությունը կազմում է ավելի քան 400 հազար մարդ, գրանցվել էր նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքը։ Մարտի 23-ից կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում արգելվել է օտարերկրացիների մուտքը։ Մարտի 27-ին Բրունեյում գրանցվել էր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։