Հայտնի բրիտանացի երգիծաբան Թիմ Բրուք Թեյլորը մահացել է նոր տիպի կորոնավիրուսային վարակից առաջացած բարդությունների հետեւանքով, գրում է Independent-ը։

Երգիծաբանը 79 տարեկան էր։

Դերասանի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել է նրա գործակալը։

Բրուք Թեյլորը մեծ ճանաչում էր ձեռք բերել The Goodies երգիծաբանների եռյակի կազմում լինելու տարիներին։ Խումբը ներկայացնում էր երգիծական սքեթչեր իրենց սեփական հեռուստաշոուի ժամանակ 1970-1982 թվականներին։