Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագիրը կարող է «մահանալ», եթե գլոբալ տաքացման դեմ պայքարի միջոցառումները երկրորդ պլան մղվեն, որպեսզի չխանգարեն կորնավիրուսի համավարակից հետո տնտեական վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Սինձիրո Կոիձումին, հայտնում է Reuters-ը։
Շատ տնտեսագետներ եւ քաղաքական գործիչներ այս տարի կանխատեսում են կտրուկ գլոբալ ռեցեսիա, քանի որ երկրները ստիպված են պայքարել կորոնավիրուսի դեմ, որը սահմանփակում է գործնական ակտիվությունը՝ լուրջ հարված հասցնելով աշխատատեղերին եւ եկամուտներին։
2015թ․ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում մոտ 200 երկրներ համաձայնել են կրճատել ջերմոցային գազերի արտանետումները՝ փորձելով կանխել երկրագնդի աղետալի տաքացումը։
Ճապոնիան անցյալ տարի ջերմոցային գազերի արտանետումների պլան էր ներկայացրել ՄԱԿ։
Նպատակը՝ մինչեւ 2031թ․ ջերմոցային գազերի 26% կրճատում, ինչը հիասթափեցրել էր կլիմայի փոփոխությունների դեմ քարոզարշավի մասնակիցներին։ Ճապոնիան հայտարարել էր, որ հետագա կրճատումների ջանքեր կգործադրի։
Կոիձումին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մտադիր է առավել ագրեսիվ նպատակ ներկայացնել կլիմայի հարցով հաջորդ գագաթաժողովում, որը պետք է տեղի ունենա 2021թ․՝ Գլազգոյում։





























