Լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հանուն կյանքի
Երեկ Էրեբունի բկ ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում:
Առողջություն փոքրիկին եւ մայրիկին:
Շնորհավորում ենք ծնողներին, հարազատներին, բոլորիս»,- գրել է նա։





























