Հունաստանը դատապարտել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատումը շարունակելու Թուրքիայի մտադրությունը՝ հայտարարելով, որ Անկարան անտեսում է միտազգային կոչերը հարգելու միջազգային հանրության կոչերը:

«Մենք դատապարտում ենք Կիպրոսի ԲՏԳ-ում Թուրքիայի անօրինական հորատումը: Սա Թուրքիայի կողմից եւս մեկ սադրանք է: Թուրքիան անտեսում է ԵՄ եւ միջազգային հանրության կոչերը: Սա եւս մեկ անգամ հաստատում է Թուրքիայի ապակայունացնող դերը տարածաշրջանում»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՆկարան հայտարարել է, որ Fatih եւ Yavuz հորատիչ նավերը կշարունակեն գործունեությունը Արեւելյան Միջերկրածովում: