Սպիտակ տան խորհրդական Փիթեր Նավարոն հայտարարել է, որ Չնաստանը, հնարավոր է, թաքցնում է կորոնավիրուսով առաջին վարակման տվյալները, քանի որ ուզում է հաղթել վակցինայի ստեղծման կոմերցիոն մրցավազքում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Պատճառներից մեկը, որի համար նրանք մեզ ներս չթողեցին եւ տվյալներ չներկայացրեցին այդ վիրուսի մասին նախկինում, հնարավոր է, այն է, որ նրանք ուզում են հասնել վակցինային եւ կարծում են, որ դա պարզապես բիզնես-մրցավազք է, որ դա գործնական առաջարկություն է, որպեսզի իրենք կարողանան վաճառել վակցինաները ամբողջ աշխարհում»,- Business Network-ին հայտարարել է Նավարոն։
«Սակայն մենք կհաղթենք նրանց։ Կհաղթենք նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ։ Կհաղթենք, որովհետեւ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը արդեն կազմակերպել է մրցավազք՝ հինգ ընկերությունների մասնակցությամբ»,- հավելել է Սպիտակ տան խորհրդականը։





























