Ադրբեջանում hոկտեմբերի 5-ից եթեր դուրս կգա առաջին միջազգային հեռուստաալիքը` «ATV International» («ATV Int»)-ը:
Այս մասին ադրբեջանական «APA» գործակալությանը հայտնել է ATV-ի լուրերի բաժնի գլխավոր տնօրեն Վագիֆ Այդինօղլուն:
Նրա խոսքերով՝ «ATV_Int»-ը եթեր է դուրս գալու 4 լեզուներով` հայերեն, ֆարսի, անգլերեն եւ ռուսերեն: Նորությունները հեռարձակվելու են օրական երկու անգամ, 12-15 րոպե տեւողությամբ:
Այդիլօղլուի խոսքերով, քանի որ հեռուստաալիքի գործունեության հիմնական նպատակը Ադրբեջանի քարոզչությունն է, ներկայումս ընթանում են մի քանի վավերագրական ֆիլմերի նկարահանումներ:



























