Զինված ուժերի զորամիավորումներում ապրիլի 21-ից 22-ը գիշերային պայմաններում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգվել են  մարտավարական բարդ իրավիճակներում զինծառայողների արագ եւ ճշգրիտ գործելու կարողությունները, կատարելագործվել են նրանց մասնագիտական հմտությունները եւ կրակային պատաստության մակարդակը: