Ապրիլի 21-ից 22-ը 5-րդ զորամիավորման վարչակազմի եւ ապահովման ստորաբաժանումների անձնակազմի մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ:
Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը գործել է ըստ մարտական հաշվարկի, բացազատվել են հրամանատարական կետեր: Մարտական տարբեր իրավիճակներում հրամկազմի արագ կողմնորոշման եւ ճշգրիտ որոշումների ընդունման հմտությունների զարգացման նպատակով առաջադրվել են պայմանական խնդիրներ, ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանն ու մասնագիտական գիտելիքները:



























