Ռուսաստանի ռազմական ծրագրավորման կենտրոնի ղեկավար, պահուստային գնդապետ, ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը Վրաստանի կողմից երկրի տարածքով ՌԴ ռազմական բեռների տարանցումն արգելելուց հետո Հայաստանում տեղակայված ռուսական ռազմբազա տեխնիկա հասցնելու մի քանի տարբերակներ է կանխատեսում։

«Մեր կարծիքով, իրադարձությունները կարող են զարգանալ մի քանի տարբերակներով։ Մենք չպետք է թեորիապես բացառենք ռուս-վրացական երկխոսության վերականգնումը եւ նոր համաձայնագրերի կնքումը»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է Ցիգանոկը։ Սակայն իրականության մեջ առավել իրատեսական են հետեւյալ տերբերակները.

ա. Թուրքիայի տարածքով՝ օդային ճանապարհով եւ ցամաքով։ Շատ հավանական է, որ ռուս-վրացական հարաբերությունների վատացմանը հրահրող Թուրքիան կհամաձայնի ռուսական զինամթերքի տեղափոխել իր տարածքով. դա Անկարային հնարավորություն կտա տարանցիկությունը վերցնել վերհսկողության տակ եւ անհրաժեշտության դեպքում՝ կասեցնել այն։

բ. Ադրբեջանի տարածքով՝ օդային ճանապարհով։ Եւս հավանական տարբերակ, սակայն այս պարագայում Ռուսաստանը պետք է զիջումների գնա Ադրբեջանին, ընդ որում, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական, տնտեսության եւ այլ ոլորտներում։

գ. Աստրախան/Օլյա (Ռուսաստան)- Էնզելի (Իրան)-Մեղրի (Հայաստան) երթուղիով։ Սա ամենաիրատեսական երթուղին է, սակայն  ամենաերկարն ու ամենածախսատարը։

դ. Գյումրիում ստեղծել մեծ պահուստներ

ե. Հնարավոր է՝ կա թեորիական եւ գործնական հնարավորությունը այն բանի, որ երբ հայկական օդանավերը օգտագործում էին Վրաստանի օդային տարածքը եւ նրանց բեռը նախատեսված էր հայկական բանակի համար, այնտեղ կարող է լինել նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային  համար նախատեսված բեռը։

Ինչ վերաբերում Վրաստանին, անկասկած, ռուսական ռազմական բեռների` իր տարածքով տարանցման մասին Մոսկվայի հետ կնքած համաձայնագրի երկարաձգումից հրաժարվելը նոր խնդիրներ կստեղծի Հայաստանի ռազմական անվտանգության համար, հետեւաբար, դֆա չի նպաստի հայ-վրացական հարաբերությունների բարելավմանը: Փոխադարձ վստահության մակարդակն այդ քայլից հետո չի ավելանա: Խնդիրներն այդ ուղղությամբ նվազագույնի հասցնելու համար, Վրաստանը մի շարք քայլեր է արել, որոնք կարող են դրական արձագանք գտնել Երեւանում: Մասնավորապես, խոսքը գնում է «Հայոց ցեղասպանությունը վրացական պարբերականներում 1914-1918 թթ» գրքի վրացերեն գրքի շնորհանդեսը:

Վրաստանն այսօր փորձում է իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային լիդեր, սակայն Թբիլիսին չի նկատում, որ իրական լիդերը Բաքուն է, որին ամբողջությամբ աջակցում է Անկարան: Կարելի է անգամ, վստահաբար ասել, որ Բաքուն եւ Անկարան բոլոր ջանքերը կներդնեն, որպեսզի թույլ չտան Վրաստանին տրածաշրջանային լիդեր դառնալ,- կարծում է Ցիգանոկը:

«Մյուս կողմից, Ռուսաստանը նախորդ ամիս համաձայնել է, որ իր տարածքով ՆԱՏՕ-ին պատկանող հսկայական զենք փոխադրվի Աֆղանստան եւ ես կարծում եմ, որ Ռուսաստանը միջոց կգտնի Վրաստանի օդային տարածքը շրջանցելու: Այսպիսով, չնայած դժվարություններին, Ռուսաստանի ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան կշարունակվի:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրի խորհրդարանին առաջարկել է չերկարաձգել Ռուսաստանը հետ 2006-ին կնքված համաձայնագիրը` ռուսական ռազմական բեռները Վրաստանի տարածքով տարանցելու վերաբերյալ: Այդ համաձայնագրի ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: Այդ բեռները տեղափոխվում էին Գյուրիում տեղակայված ռուսական ռազմակայան: