Ամենրիկացի վավերագրող Չառլզ Ֆերգյուսոնը, ով այս տարի արժանացել է «Օսկարի» «Ներքին գործ» ֆիլմի համար, նկարահանելու է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի կինոկենսագրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ասանջն, ով իսկական հեղափոխություն արեց դիվանագիտության եւ լրագրության մեջ, գրեթե միանգամից հետաքրքրել է հոլիվուդյան պրոդյուսերներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա մասին ֆիլմը նկարելու է Սթիվեն Սփիլբերգի DreamWorks ընկերությունը:

Ժանրերը` արկածայինից մինչեւ վավերագրական: Ասանջով հետաքրքրվել էր նաեւ «Ֆարենհայտ 9/11» ֆիլմի հեղինակ Մայքլ Մուրը:

Առայժմ չի հաղորդվում, թե երբ է թողարկվելու ֆիլմը: