«Սերժ Սարգսյանի կողմից իրարկանացվող դիվանագիտական պայքարը տանուլ է տրված, իսկ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, ինչպես ես եմ դրանց „հաշտեցման աղերսագիր“ անվանում, այլեւս ենթակա չեն փոփոխությունների»: Այս մասին հոկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ երկու օր առաջ մեկնարկած դեպի Սփյուռք ուղեւորությունների շարքին։

Համոզմունք հայտնելով, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում փաստաթղթերն, անկասկած, կվավերացվեն՝ Դավիթ Հակոբյանը դրա տրամաբանական հետեւանք համարեց Արցախի 5 գավառների հանձնումը։ «Փաստաթղթերի ստորագրումը այդ գործընթացի ուվերտյուրան է»,- հայտարարեց նա։