Ճապոնական Nippon Foundation ոչ առեւտրային ընկերությունն աճուրդի է հանել աշխարհում ամենաթանկ ջութակը՝ Անտոնիո Ստրադիվարիուսի «Լեդի Բլանտը»։  Այն արժե առնվազն 10 միլիոն դոլար։ Հենց այդքան գումարով է ջութակը գնվել 2008թ-ին։ 

Ջութակը Nippon Foundation-ի երաժշտական գործիքների հավաքածուի  կարեւոր ցուցանմուշներից է եւ համարվում աշխարհի լավագույն գործիքներից մեկը։ Ջութակի վաճառքից գոյացած ողջ հասույթը կուղղվի Ճապոնիայում երկրաշարժից ու ցունամիից տուժածներին։

«Լեդի Բլանտը» Ստրադիվարիուսը պատրաստել է 1721թ.։ Համարվում է, որ դա իտալացի վարպետի երկու ջութակներից մեկն է, որը մեր օրերն է հասել իդեալական վիճակում։