Մի շարք մարդիկ, այդ թվում արտոնյալ պայմանների շնորհիվ, անօրինականորեն ունեցվածք են ձեռք բերել, որի մի մասը ակտիվների տեսքով այժմ գտնվում է արտասահմանում։ Այս մասին ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընթացքում մայիսի 5-ին հայտարարեց «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ բարձրացնելով անօրինական արտասահմանյան ակտիվները բյուջե վերադարձնելու հարցը։ Նրա խոսքերով՝ վերոնշյալ ակտիվները հսկայական ծավալով հանվել են Հայաստանի տարածքից Եվրոպա, Ռուսաստան, ԱՄԷ եւ ԱՄՆ։

«Արտասահմանյան երկրներում գտնվող անօրինական ծագման ակտիվների վերադարձնելը բյուջե պետք է օրակարգի կարեւոր հարց դառնա, ընդ որում այդ գործընթացում անհրաժեշտ է ներգրավել ինչպես Հայաստանի քաղաքացիներին, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչներին»,- նշեց Քոչարյանը։

Այս գործընթացում, քաղաքկան գործչի կարծիքով, անհրաժեշտ է կառուցվածքային եւ կշռադատված մոտեցում։ Մասնավորապես, պետք է ոչ միայն պարզել վերոնշյալ ակտիվների տեղը, այլեւ սկսել ակտիվ միջազգային համագործակցություն։ «Օրինակ, Եվրոպայի երկրները պարտավոր են համագործակցել եվրոպական երկրի հետ, որտեղ գործ է հարուցվել, եւ Հայաստանը կարող էր օգտվել այդ մեխանիզմից»,- նկատեց խորհրդարանականը։ Քոչարյանը նշեց Հայաստանի կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերի մանրամասն ուսումնասիրման եւ անօրինական ակտիվների սառեցման ու վերադարձմման գործում դրանց գործիքակազմի օգտագործման կարեւորությունը։ «Մենք պետք է վերադարձնենք բյուջե այն, ինչը պատկանում է ժողովրդին եւ երկրին»,- ընդգծեց պատգամավորը։