Ես կոչ եմ անում կառավարությանը բանկերի կողմից տրամադրվող գյուղատնտեսական վարկերի կառավարության ծրագրերի վերահսկողություն իրականացնել։ Այս մասին ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընթացքում մայիսի 5-ին հայտարարեց «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Սոֆյա Հոֆսեփյանը։ Նա, մասնավորապես, նշեց, որ կառավարությունն իրականացնում է գյուղատնտեսության զարգացման մի շարք ծրագրեր։ «Հենց այս նպատակով տրամադրվում են զրոյական տոկոսադրույքով վարկեր։
Սակայն բանկերը, փաստացի, սաբոտաժի են ենթարկում այդ ծրագիրը՝ չտրամադրելով գյուղական բնակիչներին այդ վարկերը։ Արդյունքում գյուղատնտեսության համար ակտիվ ժամանակաշրջանում գյուղական բնակիչները չեն կարողանում վարկեր վերցնել»,- պարզաբանեց խորհրդարանականը։ Նա նշեց, որ գյուղերի բնակիչներից պահանջում են վերցնել միայն գրավային կամ սպառողական վարկեր՝ թույլ չտալով նրանց զրոյական տոկոսադրույքով վարկեր վերցնել։
Հովսեփյանի կարծիքով՝ այս ամենի արդյունքում առաջիկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում լուրջ ճգնաժամ կառաջանա։ Նա կոչ արեց կառավարությանը շուտափույթ լուծել ծագած խնդիրը, քանի որ գյուղական բնակիչները ամեն ինչում գործող իշխանությանն են մեղադրում։





























