Երբ ասում են, որ ՊԵԿ–ի հասցեին բազմաթիվ բողոքներ են հնչում, հնարավոր է, որ այդ բողոքները օբյեկտիվ են, բայց օբյեկտիվ չեն ՊԵԿ–ի հասցեին։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացման միջոցառումների շրջանակում ՊԵԿ–ի հասցեին պարբերաբար հնչում են մեղադրանքներ շահառուների ցուցակների հետ կապված անճշտություների մասով, ինչո՞վ են պայմանվորված ցուցակների անճշտությունները, որքա՞ն է ՊԵԿ–ի մեղքի բաժինը դրանում։
«Օրինակ 4–րդ միջոցառում՝ անչափահասներին օգնություն։ ՊԵԿ–ն անչափահասների ռեստրի հետ, որեւէ կապ չունի, ընտանիք գաղափաը ՊԵԿ–ի հետաքննությունների շրջանակում չի։ Մեր հետաքննության շրջանակներում հարկ վճարող սուբյեկընենրն են, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ–ում զարգացած են տեղեկատվական տոխնոլոգիաները, համապատասխան գործիքներ կան, որպեսզի մենք կարողանանաք տվյալներ վերլուծենք եւ մատակարարենք»,– ասաց Փաշայանը։
Նրա խոսքով՝ իրենք տեղեկատվությունը հավաքել եւ ուղարկել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն մի քանի տեղեկատվական շտեմարաններից. «Դա օբյեկտիվ է, որ ՀՀ–ում դեռեւս կան տեղեկատվական շտեմարանների ճշտությունների խնդիրներ։ Վերցրել ենք տեղեկատվություն անձնագրերի եւ վիզաների վարչությունից, Փարոսի ծրագրից, Սոցապ նախարարության այլ տեղեկատվական շտեմարաններից, մի քանի աղբյուրներից հավաքել ենք փորձել ենք հանրային ծառայության համարանիշների հիման վրա իդենտիֆիկացնել այդ տվյալները եւ վերջնականապես ուղարկել քաղաքացիական ակտռերի գրանցման գործակալություն, որպեսզի նրանք կարողանան վերջնական ցուցակները տալ վճարումների համար։
Փաշայանն անդրադարձավ նաեւ այլ խնդիրների, որոնց պատճառով մարդիկ չեն օգտվել կառավարության տրամադրած աջակցությունից. «Մենք գիտենք, որ տուժել են հանրային սննդի ծառայությունները, հյուրանոցային տնտեսությունը եւ այլն։ Ինչպե՞ս կարող է պետական կառավարչական մարմինն իդենտիֆիկացնել, դու որպես հարկ վճարող, ո՞ր ոլորտում ես գործում։ Գոյություն ունի Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված դասակարգիչներ, որոնք մեր հաշվետվությունների մեջ գոյություն ունեն, արդեն 6–7 տարի է այդ տեղեկատվությունները գալիս են, բայց մեր հարկ վճարողները շատ դեպքերում 7 տարի առաջ տեղեկատվությունը տվել են եւ ուշադրություն չեն դարձրել, թե իրենք քանի՞ տոկոսով են հանրային սննդի օբյեկտ եւ քանի տոկոսով են մանրածախ առեւտուր, եթե ճիշտ չեն իդենտիֆիկացրել, կառավարությունը տեղեկատվական շտեմարանից նայում, տեսնում է, որ այս կազմակերպությունը հանրային սննդի ոլորտում չէ կամ տուժած ոլորտին չի համապատասխանում, որովհետեւ իր տնտեսական գործունեության դասակարգիչն այլ է եւ նա։ Մյուսը դա աշխատողների գրանցված լինելու եւ չլինելու եւ աշխատավարձերի չափերի խնդիրն է։Մինչեւ համավարակի ի հայտ գալը նրանք չեն պատկերացրել, թե ինչքան կարեւոր է, որ այն եկամուտը, որ իրենք ստանում են գործատուի կողմից, իրականում ֆիքսված լինի պետության կողմից, որովհետեւ երբ հարցը հասնում է, որ պետությունը պետք է իր աջակցությունը ներկայացնի հենց աշխատակցին, նայելու է այն տվյալները, որը գոյություն ունի ՊԵԿ–ում»։





























