2020 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 8,7 տոկոս: Այս մասին մայիսի 6-ին ԱԺ նիստում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ արդյունաբերության աճը կազմել է 15,3 տոկոս: Շինարարական հատվածում գրանցվել է 5,8 տոկոսի աճ, առեւտրում՝ 6,3 տոկոսի, ծառայությունների ոլորտում՝ 11,2 տոկոսի:
«Սպառողական գների ինդեքսը կազմել է 99,9 տոկոս: Մեզ մոտ գրանցվել է գների նվազում: Միջին աշխատավարձն աճել է 10,4 տոկոսով, իսկ արտահանումը՝ 8,8 տոկոսով: Այս տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե մուծված հարկերը ավելացել են 11,3 տոկոսով»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ հարկային մուտքերը գերակատարվել են 8,9 մլրդ դրամով:





























